ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանը կբարձրացնի ՄԽ համանախագահությունն ընդլայնելու հարցը

16:04     5 փետրվարի, 2015

Թուրքիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր կակտիվացնի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը, որպեսզի ամրապնդի խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում: Այս մասին հաղորդում է Azernews-ը` հղում անելով Trend գործակալությանը:

ԵԱՀԿ ԽՎ Անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ, ադրբեջանցի պատգամավոր Ա. Գուլիևն ավելի վաղ հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կազմն ընդլայնելու և Թուրքիային ու Գերմանիային ընդգրկելու հարցը Ադրբեջանը բարձրացնելու է Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ Խորհրդարանական վերաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում:

Թուրքական կողմը, սակայն, դեռևս պաշտոնապես չի արձագանքել այս տեղեկատվությանը: Ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցների համապատասխան հարցման, Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ «Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության հետ առնչվող հարցերը բարձրացնում է ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում այլև մյուս երկրների հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում» և այսուհետ ևս կշարունակի ակտիվ դերակատարություն ունենալ այս հարցում:


© armedia.am