«Թուրքական հոսքը» ձեռնտու չէ. Եվրահանձնաժողով

17:23     5 փետրվարի, 2015

Եվրոպական հանձնաժողովն հայտարարել է, թե «Հարավային հոսք» նախագծի փոխարեն Թուրքիա գազ մատակարարելու ռուսական նոր նախագիծը «տնտեսապես ձեռնտու չէ»: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի էներգետիկ միության հարցերով նախագահի տեղակալ Մարոշ Շևչովիչը, փոխանցում է Lenta.ru լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան արդեն իսկ ձեռնամուխ են եղել «Թուրքական հոսք» նախագծի տեխնիկական մասի իրականացմանը:

 


© armedia.am