Պորոշենկո. ՆԱՏՕ-ն պետք է ժամանակակից զենք տրամադրի Ուկրաինային

17:52     5 փետրվարի, 2015

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ժամանակակից զենք տրամադրի իրենց, քանի որ Ուկրաինայի արևելքում լարվածությունը շարունակում է աճել, և իրենց օժանդակություն է անհրաժեշտ՝ ռուսական ագրեսիային դիմակայելու համար:  «Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է ժամանակակից զենք տրամադրի մեզ, որպեսզի կարողանանք պայքարել ագրեսորների գործողությունների դեմ», - նշել է Պորոշենկոն:

Նախագահը ընդգծել է նաև, որ Ուկրաինայի նպատակը խաղաղության հասնելն է, սակայն նման պայմաններում զենքի և ուժեղ բանակի կարիք ունի՝ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար:

 


© armedia.am