Թուրքիայի վարչապետն անդրադարձել է Ֆեթուլլահ Գյուլենի հոդվածին

16:53     6 փետրվարի, 2015

Թուրքիայի Կաստանոմու նահանգում կայացած Ազատություն և զարգացում կուսակցության համագումարի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դաութօղլուն, անդրադառնալով օրերս U.S. Daily-ում Ֆեթուլլահ Գյուլենի հրապարակած հոդվածին, նշել է, որ «հոդվածը լի  է  Թուրքիայի համար վիրավորական դատողություններով»: Այս մասին փոխանցում է Daily Sabah-ը: Վարչապետը նաև ներկաների ուշադրությունն է հրավիրել հոդվածի հրատարակման ամսաթվի վրա` պատահական չհամարելով, որ այն հրապարակվել է թուրքական խորհրդարանում անվտանգության մասին օրինագծի շուրջ քննարկումների նախօրեին: Ըստ այս օրինագծի` փակ դեմքերով ցուցարարները համարվելու են պոտեցիալ հանցագործներ: Թուրքական ընդդիմության առաջնորդները կոչ են արել երիտասարդությանը բողոքել այս նախագծի դեմ: Ըստ վարչապետի` Գյուլենը ևս իր հոդվածում կոչ է արել երկրի բոլոր ընդդիմադիր տարերին համախմբվել կառավարության դեմ: «Գյուլենը, նրա առաջնորդած շարժումը և ընդդիմադիր կուսակցությունները կառավարության դեմ դաշինք են կազմել» նշել է վարչապետը:


© armedia.am