Երեկ Կիևում տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Այս մասին փոխանցում է BBC-ն: Կողմերը քննարկել են Ուկրաինայի արևելքում հատամարտության խաղաղ կարգավորման Օլանդի և Մերկելի նոր առաջարկները: 5 ժամ տևած բանակցություններն անցել են փակ դռների հետևում: Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում նշվում է, որ կողմերը հաստատակամություն են հայտնել հասնել Դոնեցկում և Լուգանսկում հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հույս են հայտնել, որ Ռուսաստանը ևս հետաքրքրված է խաղաղ կարգավորմամբ: Նշվում է նաև, որ Մինսկի համաձայնագիրը շարունակում է կարգավորման հիմք հանդիսանալ: Այսօր Մոսկվայում Մերկելը և Օլանդը Ուկրայիանյի հակամարտության կարգավորման նոր առաջարկները կքննարկեն Վլադիմիր Պուտինի հետ: