ԵԱՀԿ-ի Մսնկի խմբի համանախագահները փետրվարի 5-ին Մյունխենում հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպերշիկը: Փետրվարի 6-ին հրապարակված մամլո հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.
«Մենք արտահատեցինք մեր տագնապը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի թվի աճի կապակցությամբ, որոնք ընգրկում են նաև քաղաքացիական տարածքները:
Մենք նախարարի հետ քննարկեցին միջոցառումներ, որոնք հնարավոր է` կկրճատեն նման միջադեպրի թիվը: Մասնավորապես` պարտադիր է, որպեսզի կողմերը միջոցներ ձեռնարկեն` կանխելու համար նոյեմբերի 12-ի ուղղաթիռի խոցման միջադեպի կրկնությունը:
Կողմերի միջև առկա լարվածությունը և բռնությունները ընգծում են համապարփակ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը` հնարավորինս շուտ հասնելու տևական կարգավորման: Մենք կոչ արեցինք նախարարին ավելի մեծ ճկունություն ցուցաբերել` նման բանակցություններ սկսելու նպատակով:
Բարձրացրեինք Կարմիր խաչի հովանու ներքո անհայտ կորած անձանց տվյալների փոխանակման վերաբերյալ նախագահների կողմից ձեռք բերված համաձայնության իրագործման անհրաժեշտությունը: Այս տվյալների փոխանակումը կարող է վստահություն ներշնչել կողմերին և նպաստել կարգավորման գործընթացին:
Ի լրումն, մենք կոչ ենք անում նախագահների մակարդակով երկխոսության հնարավորինս շուտ վերսկսմանը: Համանախագահները տարածաշրջան կայցելեն ավելի ուշ` այս ամիս»: