Վրաստանում իրավապաշտպան Վազագաշվիլիի սպանության կասկածով ձերբակալվել է ոստիկան

12:17     9 փետրվարի, 2015

Վրաստանի գլխավոր դատախազությունը ձերբակալել է իրավապաշտպան Յուրի Վազագաշվիլիի  սպանողին Կասպսկյան շրջանի Կարապիլա գյուղում: Ինչպես հայտնել է գլխավոր դատախազի տեղակալ Իրակլի Շոթաձեն հրավիրված բրիֆինգի ժամանակ, սպանության կասկածով ձերբակալվել է ոստիկան Գիա Սոսանաշվիլին:

«Մենք կարող ենք միանշանակ պնդել նրա մեղսակցությունը, նռնակի վրա, որը պայթեցվել է Վազագաշվիլիի որդու գերեզմանին և դարձել իրավապաշտպանի մահվան պատճառ, հայտնաբերվել է նրա ԴՆԹ-ն»,-հայտարարել է Շոթաձեն:

Միաժամանակ Շոթաձեն չի նշել հանցագործության շարժառիթները՝ պատճառաբանելով, որ հետաքննությունը դեռևս չի ավարտվել:

Ձերբակալված Սոսանաշվիլին չի ճանաչում իր մեղքը: Ըստ նրա փաստաբանի՝ Սոսանաշվիլին որևէ առնչություն չունի այդ սպանության և առկա են հստակ փաստեր, որոնք ապացուցում են նրա անմեղությունը:

Հունվարի 20-ին Յուրի Վազագաշվիլին դարձել էր նռնակի պայթյունի զոհ իր որդու գերեզմանին, ինչը բավական լուրջ արձագանք ունեցավ Վրաստանի հասարակական և քաղաքական շրջանակներում: Նշենք, որ նրա որդին՝ Զուրաբ Վազագաշվիլին 2006թ-ին սպանվել էր ոստիկանների կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ: Ներկայումս գործողության մասնակիցներից 11-ը ձերբակալված են լիազորությունների չարաշահման և անզեն մարդկանց գնդակահարելու համար:

 


© armedia.am