Տարիներ առաջ միայն միտքն այն մասին, որ հնարավոր է աճեցնել ծառ, որ կծաղկի ամբողջ տարի և 40 տեսակի պտուղ կտա, զավեշտալի կարող էր թվալ: Այնինչ այսօր դա արդեն իրականություն է:
Ծառը, որ 40 տարբեր տեսակի պտուղներ է տալիս, աճում է ԱՄՆ-ում: Այն զարմանահրաշ մի նախագծի արդյունք է, որ նախաձեռնել էր ամերիկացի նկարիչ, արվեստագետ Սեմ Վան Ակենը: Վերջինս պատմում է, որ դեռ մանուկ հասակից հետաքրքրվել է բնությամբ, գյուղատնտեսությամբ և արդեն հասուն տարիքում որոշել է իր նախասիրությունn արվեստի գործի վերածել՝ մեկ ծառի վրա 40 տարբեր տեսակի մրգային ծառերից ճյուղեր պատվաստելով: Որքան և զարմանալի է, բայց որոշ ժամանակ անց առաջին հայացքից անհեթեթություն հիշեցնող այս ծրագիրը տվել է իր պտուղները:

Արդյունքում, կիրառելով ծառերի պատվաստման հատուկ տեխնիկա, Սեմ Վան Ակենին հաջողվել է ստեղծել մի ծառ, որը ծաղկում ու պտուղ է տալիս տարվա բոլոր եղանակներին՝ իրական հրաշք հիշեցնելով:
Արվեստագետն ինքն իր ծառը կոչել է «Քառասուն պտուղների ծառ», սակայն մտադիր է շարունակել պատվաստումների գործընթացը՝ ավելացնելով նաև այնպիսի մրգեր, որոնք քիչ տարածված են և հազվադեպ կարելի է հանդիպել խանութներում: Այնուամենայնիվ, ծառի «հեղինակի» համար այն արվեստի հերթական գլուխգործոց է և ոչ ավելին: