Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Քիմ Քարդաշյանն այս տարի առաջին անգամ կայցելի Հայաստան: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail-ը Քիմ Քարդաշյանի ընտանիքի մասին հրապարակած ընդարձակ հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ Քարդաշյանների ընտանիքին հաջողվել է փրկվել 1915-23թթ. թուրքական իշխանությունների կողմից իրականացված հայկական կոտորածներից 11-ամյա Էֆիլ Կլուբնիկինի գուշակությանը հավատալու շնորհիվ:
Այսպես, 11-ամյա Էֆիլ Կլուբնիկինը 20-րդ դարի սկզբին հավաքել է Կարակալա գյուղի տարեցներին, այդ թվում նաև Քարդաշյան կամ, ինչպես այն ժամանակ է կոչվել, Քարդաշով ընտանիքի 2 ներկայացուցչի և վստահեցրել, որ գյուղին և հատկապես հայերին լուրջ վտանգ է սպառնում: 11-ամյա գուշակը նշել է, որ փրկության միակ ճանապարհը հեռավոր կղզում հաստատվելն է: Այսպիսով, Քարդաշյանների ընտանիքը հաստատվել է Ամերիկայում:
Նշենք, որ Քարդաշյանների ընտանիքը Կարակալայում հաստատվել է 19-րդ դարի վերջին` գաղթելով Էրզրումից, որտեղ քրիստոնեության լուսավորչական ուղղությունը դավանելու պատճառով հալածանքների է ենթարկվել: