«ԻՊ-ի հրամանատարները լիարժեք համագործակցում էին Թուրքիայի հետ» ,- Շերկո Օմեր

13:52     10 փետրվարի, 2015

«Իսլամական պետություն» (ԻՊ) կազմակերպության նախկին անդամը, ով  ահաբեկչական կազմակերպությունից թաքնվելու նպատակով ներկայումս կրում է   Շերկո Օմեր կեղծանունը, «Newsweek»-ին հայտնել է, որ ահաբեկչական կազմակերպության կազմում իր անդամ լինելու ամբողջ ընթացքում  Թուրքիայի կառավարությունը շարունակ աջակցել է ԻՊ-ի զորքերին:

«ԻՊ-ի հրամանատարները մեզ խորհուրդ էին տալիս չվախենալ Թուրքիայի  սահմանը հատելուց,  քանի որ լիարժեք համագործակցում էին Թուրքիայի հետ: Սա այն հիմնական ճանապարհն էր, որով ԻՊ-ի զորքերը կարողանում էին Հալեպից և Ռաքքայից անցնել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական տարածքներ:  ԻՊ-ի զորքերի համար դա անհնար էր անել Սիրիայով, քանի որ Սիրիայի քրդական ազգային բանակը վերահսկում էր քրդական բոլոր տարածքները» ,- նշել է Շերկո Օմերը: 


© armedia.am