«Մենք արտադրանքն արտահանում ենք հիմնականում Միացյալ Նահանգներ, որտեղ սփյուռքի մեր հայրենակիցներն օժանդակում են գորգերի իրացման գործում։ Առանձին պատվերներ ունենում ենք նաև աշխարհի տարբեր երկրներից։ Մեր պաշտոնական կայքէջում գործում է նաև առցանց վաճառք-խանութ, որի միջոցով նույնպես պատվերներ ենք ստանում», - «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է «Ղարաբաղ կարպետ» ընկերության տնօրեն Սևակ Խաչատրյանը:
Վերջինս որպես հերթական քայլ կարևորել է մարկետինգային լուրջ քաղաքականության մշակումը, ինչը կօգնի առավել ընդլայնել արցախյան գորգերի տեղը միջազգային շուկայում: