Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը մտադիր է բանկային համակարգ ստեղծել Աբխազիայի և Հարավային Օսիայի օգնությամբ, հայտնում է Interfax.ru-ն:
Ինքնահռչակ ԴԺՀ-ի վարչակազմի ղեկավար Մաքսիմ Լեշչենկոն հայտնել է, որ մոտ ապագայում կորոշվի ռուսական բանկերի հետ աշխատանքի հարցը: Աբխազիան և Հարավային Օսիան պետք է օգնեն ՝ ներկայացնելով, թե ինչպես են գործում իրենց բանկային համակարգերը: Ըստ Լեշչենկոյի՝ այդ ամենն արդեն իրականություն կլինի մեկ ամսվա ընթացքում: