Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորման հարցերով Կոնտակտային խմբի հանդիպումը կվերսկսվի այսօր օրվա առաջին կեսին, հաղորդում է Rosbalt-ը՝ հղում կատարելով Բելառուսի ԱԳՆ-ին:
Կոնտակտային խումբն իր առաջին հանդիպումն անց է կացրել երեկ երեկոյան: Կողմերը համաձայնության են եկել հրադադարի ռեժիմի և ծանր զինատեսակների հեռացման սխեմայի շուրջ: Հանդիպմանը քննարկվել են նաև Դոնբասի կարգավիճակի և տեղական ընտրությունների անցկացման հարցերը:
Կոնտակտային խմբի հանդիպումը սկսկվել է 3 ժամ ուշացումով՝ Կրամատորսկում տեղի ունեցող հրաձգության պատճառով, որտեղ գրանցվել է 15 զոհ:
Կոնտակտային խմբում Ուկրաինան ներկայացնում է երկրորդ նախագահ Լեոնիդ Կուչման, Ռուսաստանը՝ Ուկրաինայում ՌԴ դեսպան Միխայիլ Զուրաբովը, ԵԱՀԿ-ն՝ Հայդի Տալյավինին, ԴԺՀ-ն ՝ լիազորված ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը, իսկ ԼԺՀ-ն՝ լիազորված ներկայացուցիչ Վլադիսլան Դեյնեգոն:
Այսօր կայանալու է նաև “նորմանդական քառյակի” հանդիպումը երկրների ղեկավարների մակարդակով, որին կմասնակցեն Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն, Ֆրանսիայի նախագահ Ֆրանուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: