«Հունաստանը ձգտում է պայմանավորվածությունների, որոնք չեն պարունակի նոր վարկեր, ինչպես նաև ավելորդ ծախսեր եվրոպացի հարկատուների համար»,- ասել է Հունաստանի վարչապետ Ցիպրասը` խոսելով հակաճգնաժամային իր առաջարկի մասին: Միաժամանակ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանը պնդում է, որ համաձայնության ոչ մի այլ տարբերակ չկա, քան իրենց կողմից Հունստանին պարտքի վճարման համար հավելյալ ժամանակ տրամադրելը: Վերջերս Ստամբուլ կատարած իր այցի ժամանակ Վոլֆգանը հայտարարել է, որ եթե Հունաստանը հրաժարվում է առաջարկվող վերջին վարկաբաժնից, ինչն օգնության ծրագրի մաս է կազմում, ապա չկա բանակցությունների համար որևէ առիթ:
Երկուշաբթի Վաշինգտոնում Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է. «Ես սպասում եմ Հունաստանից կենսունակ առաջարկների, միայն դրանից հետո մենք խոսելու առիթ կունենանք»: Հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Օբամայի հարցն` ուղղված տիկին Մերկելին, թե արդյոք կան այլընտրանքներ խնդրի լուծման վերաբերյալ, մնացել է անպատասխան (աղբյուրը՝ bloomberg.com):
Գերմանիայի դիրքորոշումն ակնհայտ է, այն ամեն կերպ փորձում է Հունաստանի վրա բարդել նոր պարտքեր: Նա հրաժարվում է խնդրի լուծման բոլոր այն տարբերակներից, որնոք առաջարկվում են հունական նորընտիր կառավարության կողմից: Գերմանական կոշտ դիրքորոշումը, սակայն, ոչ մի կերպ չի կարող նպաստել Հունաստանի փլուզված տնտեսության վերականգնմանը և կանխել հունական տնտեսության քայքայման հետևանքով ողջ եվրագոտու համար առկա վտանգները: