«Ղազախստանում տնտեսական ճգնաժամ չկա, սակայն այն զգում է ճգնաժամի ազդեցությունը», - օրերս հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նա ավելացրել է. «Համաշխարհային ճգնաժամն ունի արտաքին գործոններ: Առաջին բացասական գործոնը նավթի գների անկումն է գրեթե 50 տոկոսով: Սրան հետևում է նաև այն ապրանքների գների անկումը, որ արտահանում է Ղազախստանը, օրինակ՝ երկաթ, պարարտանյութեր և այլն: Երկրորդ գլխավոր գործոնը ռուբլու փոխարժեքի անկումն է, ինչը հարվածել է Ռուսատանին»: Ըստ Ղազախստանի նախագահի ՝ 2014 թվականին Ղազախստանի տնտեսությունը գրանցել է դրական արդյունքներ: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2014 թ.-ին երկրի տնտեսությունը աճել է 4.3 տոկոսով (աղբյուրը՝ ըստ ru-newss.ru-ի):