Հյուսիսային Կորեայի բանակը բարձր մարտական պատրաստության է բերվել երկրի ղեկավար Կիմ Չեն Ինի անձնական հրամանով, հաղորդում է Вести.ру-ն: Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև սահմանագծին զենիթային հրետանային զորքերն ուսումնական կրակոցներ են իրականացրել որպես հակադարձ քայլ տարածված քարոզչական թռուցիկներին, որոնք օդապարիկների միջոցով ուղարկվել էին դեպի հյուսիսկորեական սահմանը հարավցի ակտիվիստների կողմից: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին էլ Կիմ Չեն Ինը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է միջուկային պատերազմի: