Այսօր՝ փետրվարի 12-ին, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Այս մասին հաղորդում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Միլսն իր կարևոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում: Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նորանշանակ դեսպանը վստահեցրեց, որ կանի առավելագույնը` բազմաբովանդակ փոխգործակությունը առաջ մղելու ուղղությամբ։ ԱՄՆ դեսպանը նախարար Նալբանդյանին փոխանցեց նաև պետքարտուղար Ջոն Քերիի ողջույններն ու բարեմաղթանքները: