16 ժամ տևած բանակցությունները Մինսկում ավարտվել են: Արդյունքում ստորագրվել է 2 փաստաթուղթ՝ Մինսկի պայմանավորվածությունների կատարմանն ուղղված միջոցառումների կոմպլեքս (Կոնակտային խմբի ստորագրությամբ) և այդ միջոցառումների աջակցության հռչակագիր՝հաստատված Ուկրաինայի, ՌԴ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների կողմից:
Բանակցություններն տևել են 16 ժամ և անց են կացվել տարբեր ձևաչափերով՝ ԵԱՀԿ ներկայցուցչի, պատվիրակությունների ներկայացուցիչների ներգրավմամբ, ղեկավարների տետ-ա-տետ քննարկումներով և այլն:
Փաստաթղթերը ենթադրում են հրադադարի հաստատում, զորքերի հետ քաշում, օտարերկրյա զորքերի դուրսբերում Ուկրաինայի տարածքից, բանակցություններ Դոնբասում ընտրությունների և հաստավող ռեժիմի վերաբերյալ, սահմանադրական բարեփոխումներ Ուկրաինայում և այլն:
Բանակցությունների արդյունքներն այսօր կներկայացվեն ԵՄ գագաթաժողովում: