Մալիբուում այրվել է հոլիվուդյան դերասան Պիրս Բրոսնանի առանձնատունը, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով NY Daily News-ին:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը սկսվել է Բրոդ-Բիչ-Ռոուդի վրա գտնվող տան ավտոտնակում: Հրդեհի պատճառները չեն պարզվել: Դեպքի հետևանքով վիրավորներ չկան:
Տունն այրվել է մոտ 35 րոպե և գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: