Մոլդովային կառավարության կազմն ու ծրագիրը հավանության չեն արժանացել խորհրդարանում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Վարչապետ Յուրի Լյանկեի առաջարկած կառավարության կազմին ու ծրագրին կողմ են քվեարկել Լիբերալ-դեմոկրատական և Դեմոկրատական կուսակցությունները, որոնք 2014թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքով զբաղեցնում են 101 մանդատներից 42-ը և ձևավորել են «Դաշինք հանուն եվրոպական Մոլդովայի»:
Կոալիցիային չի բավարարել ընդամենը ինը ձայն՝ կառավարության կազմը հաստատելու համար: Դեմ են քվեարկել լիբերալները, որոնք դուրս են մնացել կոալիցիայից կարևոր պաշտոնների բաշխման շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Դեմ են քվերակել նաև կոմունիստները Վլադիմիր Վորոնինի գլխավորությամբ, ով մինչ այդ հայտարարել էր, որ մտադիր չէ մտնել կոալիցիայի կազմի մեջ, բայց կօգնի ձևաավորել երկրի ղեկավար մարմինները համապատասխան պայմաններով: Լյանկեի հետ բանակցություններից հետո Վորոնինը հայտարարել էր, որ որոշում կկայացնի խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումից հետո:
Կառավարությանը դեմ է քվեարկել նաև խորհրդարանի ամենամեծ՝ սոցիալիստների խմբակցությունը, որը զբաղեցնում է 25 մանդատ: