Փետրվարի 12-ի գագաթաժողովից հետո Ֆանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է, որ նորմանդական քառյակի մասնակից երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա մի քանի շաբաթից:
Հաջորդ շաբաթ նախատեսվում է քննարկել Մինսկի համաձայնությունների իրականացումը հեռախոսազրույցի ընթացքում, այնուհետև մի քանի շաբաթից երկրների ղեկավարները կրկին կհանդիպեն:
«Մենք կարծում ենք, որ եթե հրադադարը պահպանվի ըստ նախատեսվածի՝ կիրակի օրվա կեսգիշերից, ապա հնարավոր կլինի հեռախոսային քննարկում անցկացնել չորս ղեկավարների միջև»,- ասել է Օլանդը: Նրա խոսքերը փոխանցում է Րիա Նովոստին: