Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն բացահայտել է Հայաստանի հետ սահմանը բացելու նախապայմանը, այն է` Ադրբեջանին հանձնել Արցախի յոթ շրջաններից առնվազն մեկը: Անկարայում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն մասնավորապես նշել է. «Եթե հայերը դուրս գան գոնե մեկ շրջանից, սահմանը կարող է բացվել», - փոխանցում է Hurriyyet Daily News-ը:
«Մենք կիսում ենք հայերի վիշտը: Մենք ամենեւին էլ չենք դիտարկում հայկական սփյուռքը որպես թշնամի, նրանք մեր սփյուռքն են»,-հայտարարել է Դավութօղլուն:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է որպես Չանաքալեի ճակատամարտի 100-րդ տարելիցի հիշատակման օր ընտրվել հենց ապրիլի 24-ը` Թուրքիայի արտգործնախարարը նշել է. «Այդ օրը մենք միշտ հիշատակում էինք մարտի 18-ին, սակայն հակառակ կողմը` Ավստրալիան եւ Նոր Զելանդիան, այն նշում են ապրիլի 24-ին, ուստի մենք ևս այդ օրն ընտրեցինք, որպեսզի միասին հիշատակենք»: