Իտալիայի Սենատը քրեականացնում է ցեղասպանության հերքումը

02:20     14 փետրվարի, 2015

Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել Հոլոքոսթի և մյուս ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրինագծին, հաղորդում է իտալական The Local-ը: Օրինագիծն ընդունվել է ձայների 234 կողմ, 8 ձեռպահ և 3 դեմ հարաբերակցությամբ: 

Համաձայն նոր օրենքի երեք տարվա ազատազրկում է սպասվում ցեղասպանությունը լիովին կամ մասնակիորեն հերքելու միջոցով ռասայական խտրականություն իրականացնելու, հրահրելու կամ դրան նպաստելու համար: Օրինագիծն անդրադառնում է նաև մարդկության դեմ իրագործված և պատերազմի հանցանքներին:  

Իտալացի օրենսդիրները նշում են, որ այս վերանայումը  որևէ կերպ չի խոչընդոտում խոսքի ազատության իրացմանը: 

Սենատի Արդարադատության հանձնաժողովի անդամ Ջուզեպե Լումիայի խոսքով, փաստաթղթի ընդունումը շրջադարձային կետ է Իտալիայում: 


© armedia.am