Մադրիդի աշխարհահռչակ Պրադո թանգարանում բացված ցուցահանդեսը հնարավորություն կտա տեսողական խնդիրներ ունեցող անձանց ծանոթանալ արվեստի գլուխգործոցների` դրանք շոշափելու միջոցով, հայտնում է The Telegraph-ը:
Հատուկ այս նպատակով ստեղծվել են գեղարվեստի հայտնի գործերի ռելիեֆային կրկնօրինակները 3D տպագրության շնորհիվ: Ցուցահանդեսը բացվել է նախորդ շաբաթ: Ներկայացված են թանգարանի միայն վեց ամենահայտնի ցուցանմուշների կրկնօրինակները:
Հպման շնորհիվ այցելուները հնարավորություն ունեն գնահատելու արվեստի այնպիս գործերի բարդության աստիճանն ու գեղեցկությունը, ինչպիսին են Դա Վինչիի Մոնա Լիզան, Գոյայի «Հովանոցը» և այլն:
Ցուցադրությունը բաց կլինի մինչև հունիսի 28-ը: Այն անվճար է այցելուների և նրանց ուղեկցորդների համար:
[gallery id=3]