Երեկ Գերմանիայի կանցլերի հետ Հունաստանի վարչապետի հանդիպումն ավարտվել է հաջողությամբ և դրական տեսլականով, թե հունական կողմը հնարավորություն կունենա իր պարտքերի հարցը կարգավորել փոխզջման միջոցով: Հունաստանը հրաժարվում է երկարաձգել իր հակաճգնաժամային ծրագրի շուրջ նախկին պայմանավորվածությունը, քանի որ այն քայքայում է երկրի տնտեսությունը: Մերկելն առաջարկել է բանակցությունների հնարավորություն ստեղծել՝ նշելով. «Եվրոպան մշտապես ձգտում է փոխզիջում գտնել, սա է Եվրոպայի հաղթանակի գրավականը» (աղբյուրը՝ bbc.com): Կանցլերը հայտնել է նաև, թե մեծ ուրախությամբ է սպասել Ցիպրասին:
Մեկնելով Բրյուսել՝ վարչապետ Ցիպրասը հայտարարել է, որ իրենք Եվրոպայի համար շրջադարձային կետում են գտնվում: Հանդպումից հետո վարչապետն իր բելգիացի գործընկեր Կարլես Միշելին ասել է. «Մենք պետք է հաստատենք, որ Եվրոպան կարող է գտնել լուծում՝ համատեղելով եվրոպական օրենքները ժողովրդավարության նկատմամբ հարգանքի հետ»: Բելգիացի գոծընկերը նշել է, թե ինքը լավատես է այն հարցում, որ եվրագոտու 19 երկրները կարող են լուծում գտնել հունական ճգնաժամի համար, եթե անգամ դա մեծ ջանքեր է պահանջում (աղբյուրը՝ theguardian.com):
Այս ամենի արդյունքում ԵԿԲ-ն բարձրացրել է Հուանստանի բանկային իրացվելիության աստիճանը, ինչը կարևոր պայման է տնտեսության մեջ անխափան ֆինասաբանկային գործունեություն իրականցնելու համար:
Գերմանիան չունի այլ տարբերակ, քան ընդառաջ գնալու Հունաստանի առաջարկներին, քանի որ երկրի տնտեսության աղետալի վիճակը բացասաբար է անդրադառնում ամբողջ գոտու՝ այդ թվում նաև Գերմանիայի վրա: