Եվրոպական Կենտրոնական Բանկը Հունաստանին փրկապարան է ձգել, որպեսզի վերջինս վազնանցում չկատարի իր ֆինանսական ռեսուրսներից: Բանկը ընդարձակել է ֆինանսական իր հրատապ օգնությունը Հունաստանին, ինչի արդյունքում բարձրացել է եվրոյի փոխարժեքը: Այս քայլով եվրոյի արժեքը դոլարի նկատմամբ աճել է 0.5 տոկոսով, այժմ մեկ եվրոն կազմում է 1.138 դոլար:
Այս ամենին զուգահեռ Գերմանիայի կենտրոնական բանկի նախագահ Վայդմենը Եվրագոտու ֆինանսների նախարարներից կազմված Եվրախմբի արտահերթ նիստի ժամանակ նշել է, որ գերմանական հակաճգնաժամային կոպիտ քաղաքականությունն աշխատել է հօգուտ հունական մրցունակության բարձրացման: Ըստ նրա՝ Աթենքը պետք է հետևի ներկայիս հակաճգնաժամային ծրագրի պայմաններին: Վայդմենի տեսակետը շեշտադրում է եվրոպական որոշ քաղաքականություն իրականացնողների և հույների միջև առկա տարաձայնությունները (աղբյուրը՝ theguardian.com):