ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ մեկնել են Բաքու, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը: Այսօր նախատեսված են հանդիպումներ երկրի ղեկավարության հետ: Վաղը համանախագահները կայցելեն Երևան և հանդիպում կունենան ՀՀ նախագահի, արտգործնախարարի հետ: Այնուհետև նախատեսված է համանախագահների այցն Արցախ և նրանց հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: