Եգիպտոսում 7օրյա սուգ է հայտարարված

14:46     16 փետրվարի, 2015

Եգիպտոսի նախագահ աս Սիսին երկրում յոթօրյա սուգ է հայտարարել  եգիպտացի 21 քրիստոնյաների սպանության կապակցությամբ: Երեկ այս մասին նա հայտարարել է ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթի ժամանակ: Նախագահը նաև կտրականապես արգելել է եգիպտացիներին մեկնել Լիբիա, իսկ կառավարությանը կարգադրել է հետ կանչել այնտեղ գտնվող քաղաքացիներին:

Եգիպտոսի նախագահի այս ելույթին նախորդել էր ԻՊ կողմից փետրվարի 15-ին համացանցում հրապարակած տեսանյութը, որտեղ ներկայացված է ԻՊ լիբիական թևի զինյալների կողմից իրականացված 21 ղպտիների դաժան սպանությունը:

Տեսանյությում մասնավորապես ասվում է, որ Իսլամական պետությունը  ակտիվացնում է իր գործունեությունը Լիբիայի տարածքում: ԻՊ գրոհայինը խոստանում է նաև «ոչնչացնել ծովից այն կողմ գտվող քրիստոնյաներին»: Վերջինս հայտարարել է. «Ալլահի թույլտվությամբ մենք կգրավենք նաև Հռոմը»:

Նշենք, որ Եգիպտոսի ղպտիական եկեղեցու առաջնորդն իր հերթին կոչ է արել հավատացյալներին վրեժխնդիր լինել այս դաժանության համար:

Reuters գործակալության փոխանցմամբ Եգիպտոսի օդուժն արդեն մի շարք հարվածներ է հասցրել Լիբիայի տարածքում գտնվող ԻՊ զինյալների դիրքերին:


© armedia.am