Այսօր Բաքվում տեղի է ունեցել Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պիեր Անդրիեի, Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ինչպես տեղեկացնում է haqin.az կայքը, հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի և հակամարտության կարգավորման հեռանկարների շուրջ:
Հիշեցնենք, որ մինչև հանդիպումը ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter- ի իր էջում գրել էր, թե իրենք ակնկալում են լուրջ բանակցություններ անցկացնել Ադրբեջանի նախագահի և այլ պաշտոնյաների հետ՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որից «բոլորը կկարողանան օգուտ քաղել»:
Ավելի ուշ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իրանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «համանախագահներն առաջին հերթին պետք է նշեն, թե հայերը պետք է ազատագրեն գրավյալ տարածքները: Այդ դեպքում հրադադարի ռեժիմը չի խախտվի:»
Մամեդյարովն ասել է, թե միայն այդ ժամանակ հարավային կովկասում խաղաղություն կհաստատվի: «Մենք արդեն բարձրաձայնել ենք Ադրբեջանի դիրքորոշումը: Արդեն հայտնել ենք, որ միջնորդները պետք է աշխատեն 6 հոդվածներից բաղկացած Մադրիդյան սկզբուքնների վրա հիմնված խաղաղության պայմանագրի շուրջ: Այն բանի համար, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, պետք է են լուրջ բանակցություններ: Առաջին հերթին պետք է իրենց հայրենիք վերադառնան փախստականները և տեղահանվածները: Եվ կարևորը՝ պետք է տուն վերադառնան զինծառայողները:»
Հիշեցնենք, որ վաղը Մինսկի համանախագահները Երեւանում կհանդիպեն ՀՀ նախագահի և արտգործնախարարի, իսկ հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտում՝ ԼՂՀ նախագահի հետ: