«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները» գրքի հեղինակ, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանի հետ:
Խոսելով ականատեսների վկայությունները հավաքելու դժվարությունների մասին` գիտնականը հիշում է. «Դեռևս 96 թվականին, երբ առաջին անգամ հրավիրված էին Թուրքիա գիտաժողովի, այնտեղ էլ նյութեր հավաքեցի: Պատրիարք Մութաֆյանի օգնությամբ մուտք գործեցի Սբ. Փրկիչ հիվանդանոց: Թուրք զինվորը կանգնած էր դռան առջև և չէր թողնում` գնամ-գամ:
Ես հիվանդ ձևացա, ասացի, որ գրիժայի վիրահատության կարիք ունեմ: Իզուր տեղը կտրեցին, երկուս ու կես ժամ նարկոզ ընդունեցի: Հույս ունեի, որ մեկ շաբաթից ոտքի կկանգնեմ և հետևի դռնով մուտք կգործեմ կողքի ծերանոցը, որտեղ դեռ ողջ էին ականատես-վկաները: Արդյունքում 40 հուշ ես դուրս եմ բերել գաղտնի ձևով»:
Հարցազրույցի ամբողջական տեքստն «Արմեդիա»-ն կտեղադրի ավելի ուշ, մինչ այդ կարող եք լսել զրույցի ամբողջական Audio տարբերակը:
[audio id=16]