Համանախագահները տարածաշրջանում են. առաջին հանդիպումները տեղի են ունեցել Ադրբեջանում

12:21     17 փետրվարի, 2015

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեռ Անդրիուն (Ֆրանսիա) Բաքվում էին: Հանդիպումներ են տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի և հեռանկարների մասին:

Ի դեպ, նույն օրը Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ անհրաժեշտ է աշխատանքներ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ, և որ տարածաշրջանում խաղաղության վերականգնման հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ հայկական զինված ուժերի ներկայությունը «Ադրբեջանի օկուպացված տարածքներում»: 


© armedia.am