Ռուսատանի արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Բրյուսելի կողմից փետրվարի 16-ին ՌԴ դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը, անտրամաբանական է անվանել դրանք: «Նման որոշումները հատկապես անհեթեթ են թվում փետրվարի 12-ին Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում»,-ասվում է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: Մոսկվայում այս կապակցությամբ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Բրյուսելն «այլևս չի վերահսկում պատժամիջոցների քաղաքականությունը»: «Պարզ է, որ նման որոշումներին հետևելու է համապատասխան ռեկցիա, ինչը կփոքրացնի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները»,-նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ԵՄ ընդլայնել էր պատժամիջոցների «սև ցուցակը»` ներառելով Ռուսաստանի և Ուկրաինայի ևս 19 քաղաքացու և 10 կազմակերպություն:
Այս անգամ Բրյուսելը որոշել է պատժամիջոցներ կիրառել նաև ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալի և հայտնի երգիչ Իոսիֆ Կաբզոնի նկատմամբ: