Դեբալցևոյում 120 ուժայիններ հանձնվել են աշխարհազորայիններին

16:39     17 փետրվարի, 2015

Դեբալցևոյում շարունակվում են մարտերը: Դեռևս շրջափակման մեջ են շարունակում մնալ ուկրաինացի հազարավոր զինծառայողներ: Աշխարհազորայինները տարածում եմ թռուցիկներ` կոչ անելով հանձնվել: Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարարության տվյալներով, աշխարհազորայիններին հաջողվել է գրավել քաղաքի ոստիկանական ստորաբաժանումներից մեկը: Փողոցներում մարտեր են ընթանում: Որոշ տվյալներով 120 ուժայիններ գերի են հանձնվել աշխարհազորայիններին:

Ուկրաինական կողմը, սակայն,  հերքել է այս տեղեկատվությունը: Դեբալցևոյի հատուկ գործողության հրամանատար Ալեքսանդր Մոտուզյանիկի մամլո գրասենյակից հայտարարել են, թե նման լուրեր են տարածվում ուժայիններին վարկաբեկելու նպատակով: Հրամանատարությունից խոստացել են ուժայինների շարքերում կորուստների մասին տվյալները հրապարակել ավելի ուշ: 


© armedia.am