Թուրքական լիրան ռեկորդային անկումն է գրանցել դոլարի նկատմամբ, միաժամանակ պահպանվում են հետագա անկման միտումները: Այն դոլարի նկատմամբ իջել է 5 տոկոսով, մեկ դոլարն արժե 2.5149 լիրա:
Նխորդ տարնիների ընթացքում լիրայի արժեզրկումը բացատրվում էր կառավարության շարքերում կոռուպցիայի առկայությամբ և ԱՄՆ Դաշնային Ռեզերվային բանկի քաղաքականությամբ, որոնք խոցեցին պետական պարտատոմսերի գնման ծրագրը:
Որոշ տնտեսագետների կարծիքով այլևս էական պատճառ չկա լիրայի թուլացման համար: Այն կառավարության և կենտրոնական բանկի միջև անհամաձայնությունից էլ ցածր է սահել:
Մյուս կողմից, քանի որ Թուրքին ամենաշատն է շահում նավթի ցածր գներից, ապա լիրայի արժեզրկումն անհասկանալի է դառնում:
Միաժամանակ հայտնի է, որ այս տարի Թուրքիայի նախագահ Էրդողանը ստիպել է տնտեսական դաշտում քաղաքականություն իրականացնողներին իջեցնել տոկոսադրույքները՝ պնդելով, որ դրամավարկային քաղաքականությունը գնաճ է առաջացնում: Մյուս կողմից Քանակական թուլացումները Ֆեդերալ Ռեզերվային բանկի կողմից օգնություն էր շուկային, քանի որ Ամերիկյան ինվեստորները ներդրումներ են կատարում օտարերկրյա նմանատիպ շուկաներում, բարձր եկամտաբերություն ապահովելու համար (աղբյուրը՝ bloomberg.com):
Պետք է նշել, որ լիրայի արժեզրկումը շահավետ է հայ գործարարների համար, որոնք ապրանքներ են ներմուծում Թուրքիայից: Քանի որ հայկական կողմը Թուրքիայի հետ ապրանքերի առք ու վաճառքի հարցում հիմնականում դոլարը վեր է ածում լիրայի, սա նշանակում է՝ դոլարը լիրայի փոխանակելու դեպքում ավելի մեծ քանակությամբ լիրա ձեռք կբերի: