ՄԱԿ Անվտանգության Խորհուրդը հաստատել է Ռուսաստանի առաջարկած բանաձևը Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ ՝ ուղղված Ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։ Բանաձևն ընդունվել է միաձայն։
Բանաձևի նախագիծն առաջ է քաշվել Ռուսաստանի կողմից փետրվարի 13-ին։ Այն կոչված է աջակցել Մինսկի պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։ Փաստաթղթում ՄԱԿ ԱԽ անդամները նաև մտահոգություն են արտահայտել Ուկրաինայի արևելքում բռնության աճի կապակցության և ընդգծել են խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։
ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը հայտնել է, որ ՄԱԿ ԱԽ նախագահը կոչ է արել վերականգնել հրադադարի ռեժիմը։
Հիշեցնենք, որ չնայած հայտարարված հրադադարին՝ Դեբալցևոյում իրավիճակը շարունակում է սրվել։