«ԻՊ»-ն հարստանում է զոհերի օրգանները վաճառելով. ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ

10:18     18 փետրվարի, 2015

ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները վաճառում են իրենց կողմից սպանվածների ներքին օրգանները: ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները վաճառում են իրենց կողմից սպանվածների ներքին օրգանները: Այս մասին հաղորդում է Fox News-ը:

Դիվանագետի կարծիքով՝ հենց այս ճանապարհով են գոյանում «ԻՊ»-ի հիմնական ֆինանսական միջոցները: Իրաքի ներկայացուցչի պնդմամբ՝ նման հայտարարություններ անելու հիմք է հանդիսանում այն, որ զանգվածային թաղման վայրերում հայտնաբերվել են վիրահատական կտրվածքներով մարմիններ՝ բոլորն, ի դեպ, առանց երիկամների:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Իրաքի ներկայացուցիչը կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն սկսել՝ պարզելու համար, թե ինչ միջոցներով են իրացվում ներքին օրգանները, ինչը կօգնի բացահայտել և կանխարգելել նաև «ԻՊ»-ի կողմից իրականացվող այս գործունեությունը:   


© armedia.am