Հունգարիայում կայացած բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև Արևմուտքի՝ Ուկրաինային զենք մատակարարելու խնդրին: Պուտինն ասաց, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ նման զենք Ուկրաինան արդեն ստանում է Արևմուտքից, սակայն Դոնբասում ստեղծված իրավիճակի վրա դա ազդեցություն չի թողնի:
«Առաջին հերթին նշեմ, որ մեր տվյալներով նման զենքեր այսօր էլ ուղարկվում են Ուկրաինա: Եվ այստեղ տարօրինակ ոչինչ չկա: Ուկրաինայի զինված ուժերը ցանկություն չունեն մասնակցել եղբայրասպան պատերազմին, իսկ աշխարհազորայինների մոտիվացիան՝ պաշտպանելու սեփական ընտանիքները, շատ մեծ է: Ես խորապես համոզված եմ, որ ով և ինչ ծավալի զենք էլ մատակարարի Ուկրաինային, արդյունքը միևնույնն է կլինի այնպիսին, ինչպիսին հիմա է: Դա անխուսափելի է», - նշել է Պուտինը: