Դեբալցևոյում վիրավորվել է Ալեքսանդր Զախարչենկոն

10:58     18 փետրվարի, 2015

Դեբալցևոյում ուկրաինացի ուժայինների հետ մարտի ընթացքում վիրավորվել է Դոնեցկի ինքնահռչակ Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Զախարչենկոն վիրավորվել է ոտքից, երբ փորձել է հրաձգության ընթացքում հատել փողոցը: Անվտանգության աշխատակիցները նրան Լուգանսկ են տեղափոխել, որտեղ և վիրահատել են:

Բժիշկների փոխանցմամբ՝ Զախարչենկոյի կյանքին վտանգ չի սպառնում, վիրահատությունը հաջող է անցել, իսկ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն:  


© armedia.am