Սիրիայի կառավարությունը պատրաստ է 6 շաբաթով դադարեցնել Հալեպի ուղղությամբ ռմբակոծությունը: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրային:
Միստուրան չի հստակեցրել, թե որ օրվանից կդադարեցվեն ռմբակոծությունները, սակայն հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ պատրաստվում է մեկնել Սիրիա՝ կրակի դադարեցման շուրջ հետագա քննարկումների համար: