Կասպյան հերթական ծրագիրը վտանգի տակ է

12:40     18 փետրվարի, 2015

Աշխարհում տիրող բարդ իրավիճակը մի շարք խոշար տնտեսական ծրագրեր թողել է ստվերում: Նման ծրագրերից մեկը Ղազախստանի «Կաշագան» հանքավայրի շահագործման ծրագիրն է: Չնայած կատարված ներդրումներին և արդեն իսկ կառուցված ծրագրերին (ստացված նավթն արտահանել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով)` դեռևս հայտնի չէ, թե երբ կստացվի այդքան սպասված նավթը:

Աշխարհում տիրող բարդ իրավիճակը մի շարք խոշար տնտեսական ծրագրեր թողել է ստվերում: Նման ծրագրերից մեկը Ղազախստանի «Կաշագան» հանքավայրի շահագործման ծրագիրն է: Չնայած կատարված ներդրումներին և արդեն իսկ կառուցված ծրագրերին (ստացված նավթն արտահանել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով)` դեռևս հայտնի չէ, թե երբ կստացվի այդքան սպասված նավթը:

Օրերս Նազարբաևի մասնակցությամբ կայացած կառավարության ընդլայնված նիստին էներգետիկայի նախարար Վլադիմիր Շկոլնիկը հայտարարեց, որ «Կաշագան» հանքավայրում նավթի արդյունահանման մեկնարկը տեղափոխվել է 2016թ-ի երկրորդ կես:

Ժամկետների հետաձգումը շատերը բացատրում են նավթի ներկայիս գներով, ինչով պայմանավորված՝ Կաշագանի հանքավայրի շահագործումը ոչ շահավետ է: Ղազախստանում ցամաքում արդյունահանված նավթի ինքնարժեքը կազմում է մոտ 50 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ ինչ վերաբերվում է ծովում արդյունահանված նավթին՝ ապա այն ավելի թանկ է և որոշ դեպքերում ինքնարժեքը հասնում 60 դոլարի:

Մյուս կողմից հաշվի առնելով, որ այսօր ողջ աշխարհում նավթային ընկերությունները կրճատում են իրենց ներդրումային ծրագրերը, ապա չի բացառվում նաև, որ Կաշագանի դեպքում ևս, որը հանդիսանում է ամենաթանկ նավթագազային ծրագիրը, կլինեն ներդրումների որոշակի կրճատումներ: Այս ամենը բնականաբար Ղազախստանին հնարավորություն չի տա մեծացնել նավթի տարեկան արտահանումները, որը կազմում է մոտ 81 մլն տոննա կոնդենսանտ: Հաշվի առնելով, որ առանձին հանքավայրերում արդյունահանվող նավթի ինքնարժեքն ավելի բարձր է (օրինակ՝ Մանգիշլակի հանքավայրում՝ մոտ 80 դոլար), քան ներկայումս նավթի համաշխարհային շուկայում առկա գները (մոտ 60 դոլար), անգամ առկա են արդյունահանման ծավալների կրճատման ռիսկեր:

«Կաշագանը» հանդիսանում է Ղազախստանի ամենամեծ նավթագազային հանքավայրը, որը տեղակայված է Կասպից ծովի հյուսիսային հատվածում: Նավթի ընդհանուր պաշարները գնահատվում են 38 մլրդ բարել, որից հասանելի են 10 մլրդ բարելը: Բնական գազի պաշարները հասնում են մոտ 1 տրիլիոն մետր խորհանարդի:

 


© armedia.am