Այսօր տարեմուտ են տոնում Չինաստանում, Ճապոնիայում, Թայլանդում, Մոնղոլիայում, Վիետնամում: Չինաստանում օջախի պահապան ոգուն ճանապարհում են Երկնային տիրակալի մոտ, որը պետք է պատմի տարվա ընթացքում ընտանիքում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Եվ որպեսզի միայն լավ բաներ պատմի, նրա նկարի շուրթերին մեղր են քսում:
Ճապոնիայում ամանորի գիշերը բոլոր սինտոիստական տաճարներում Մեծ մաքրագործման ծեսեր են կատարվում` մարդկանց մաքրագործման և հաջողության համար:
Շնորհավո′ր Նոր տարի, Արևե′լք, և թող ոգիներն Աստվածներին միայն լավ բաներ պատմեն ձեր մասին: