ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն պահպանվում: Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Սերգեևի խոսքերով՝ չնայած համաձայնագիրը ստորագրած բոլոր կողմերի տրամադրվածությանը և այն միջոցներին, որոնք ձեռք են առնվել այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, արդյունքը շարունակում է անմխիթար մնալ: "Համաձայնագիրը չի պահպանվում, խաղաղության հույսը մարել է", - ասել է Սերգեևը: