Կանադան հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի ևս 37 ֆիզիկական և 17 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու իր որոշման մասին: Այս մասին հաղորդում է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի պաշտոնական կայքը:
Հայտարարության մեջ ասված է, որ "Կանադան վճռական է և աջակցում է Ուկրաինայի ժողովրդին, որ ստիպված է եղել բախվել Պուտինի ռեժիմի ռազմական ագրեսիային, ինչն արդեն ավելի քան 5300 զոհերի պատճառ է հանդիսացել":