Ինչպե՞ս ընտրել նորածնի անունը

15:57     18 փետրվարի, 2015

Հայաստանի պետական վիճակագրական ծառայության կողմից հայտարարված տվյալներով, 2014 թ.-ին մեր հանրապետությունում ծնված երեխաների ամենատարածված անուներն են՝ Նարինե և Դավիթ: Նարինե անունը կրում են ծնված աղջիկների 4.3 տոկոսը, իսկ Դավիթ անունը՝ տղաների 6.7 տոկոսը: Երկրորդ տեղում են Միլենա և Նարեկ անուները՝ համապատասխանաբար 3.4 և 5.1 տոկոս: Հատաքրքրական է, որ իգական սեռի մոտ երկրորդ, իսկ արականի մոտ երրորդ հորիզոնականները զբաղեցնում են  օտարերկրյա անուները՝ Միլենա և Ալեքս: Սակայն անուների ամբողջ ցանկը համալրված է հիմնականում հայկական գեղեցիկ անուներով, ինչպես օրինակ՝ Տիգրան, Գոռ, Հայկ, Արթուր, Արման, իսկ աղջիկների մոտ՝ Մարի, Մանե, Անի, Մարիամ, Անահիտ և այլ: Ցանկի ամենավերջին տեղում են գտնվում Սեդա և Ավետ անունները:

Վիճակագրական տվյալներից նկատելի է, որ 2014թ.-ին ծնված երեխաների մեջ արական սեռը 0.8 տոկոսով գերակշռում է իգականին: Հուսանք, որ սա բնական երևույթ է, և ոչ թե ծնողների նախընտրություն:


© armedia.am