The Los Angeles Times թերթում հրապարակվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հոդվածը՝ նվիրված ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարին:
Համաձայն հոդվածի՝ ԱՄՆ-ն զգալի հաջողություններ է գրանցել ահաբեկչության դեմ պայքարում: Մասնավորապես՝ Միացյալ Նահանգներին հաջողվել է ոչնչացնել «Ալ-Քաիդա» խմբավորման հիմնական առաջնորդներին, ամրապնդել երկրի ներքին անվտանգությունն ու աշխատանքներ իրականացնել սեպտեմբերի 11-ի նման խոշոր ահաբեկչությունները կանխարգելելու ուղղությամբ:
Միևնույն ժամանակ Օբաման ընդունել է, որ ԱՄՆ-ի համար գնալով ահագնանում է ահաբեկչության վտանգը. «Նման վտանգին ընդառաջ մենք պետք է միավորվենք՝ թե՛ միջազգային ասպարեզում, թե՛ երկրի ներսում: Միայնակ հնարավոր չէ լուծել այս խնդիրը», - նշել է Օբաման իր հոդվածում: