Այսօր Հունաստանի խորհրդարանն ընտրում է երկրի նախագահին: Չնայած Հունաստանում նախագահը իրականացնում է հիմնականում ներկայացուցչական գործառույթներ, սակայն Սահմանադրությամբ նրան լայն լիազորություններ են տրվում ճգնաժամի ժամանակ:
Նախագահի պաշտոնում իշխող կոալիցիան առաջադրել է աջ քաղաքական ուժերը ներկայացնող Պրոկոպիս Պավլապոլուսին: Նրա թեկնածությունը առաջադրվել է ձախ արմատական ՍԻՐԻԶԱ կոալիցիայի առաջնորդ, երկրի վարչապետ Ցիպրասի և «Անկախ հույներ» կուսակցության առաջնորդ, պաշտպանության նախարար Կամմենսոսի համաձայնությամբ: Երկրի վարչապետը նման որոշումը բացատրել է ազգային միասնության պահպանման անհարժեշտությամբ: Նա նշել է, որ դժվարությունների հաղթահարման համար անհաժեշտ է լայն համաձայնություն: Նշենք, որ նախագահի թեկնածությունը քննարկվել է մի քանի օր: Նախօրեին հաղորդվում էր Միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դմիտրիս Աբրամապոլուսի և Հունաստանի ԱԳՆ նախկին ղեկավար Բակոյանիի թեկնածությունների մասին: Սակայն այս թեկնածությունների դեմ հանդես է եկել ՍԻՐԻԶԱ-ի «ձախ» թևը: Վերջինս հայտարարել է, որ չի քվեարկի մի թեկնածուի օգտին, ով երկիրը տարել է դեպի աղքատություն` կողմ քվեարկելով վարկատուների հետ հուշագրին:
Նախագահի պաշտոնում առաջադրված երկրորդ թեկնածուն «Գետ» կուսակցության կողմից ներկայացված Աթենքի համալսարանի սահմանադրական իրավունքի դասախոս Նիկոս Ալիվիզատոսին է:
Հիշեցնենք, որ գործող նախագահ Կարլոս Պապուլյասի լիազորությունները լրանում են 2015թ մարտի 13-ին: