Հունաստանը և Գերմանիան մուտք են գործել բավականին սուր հռետորաբանական պատերազմի փուլ: Գերմանիան պահանջում է Աթենքից երկարաձգել հակաճգնաժամային ծրագրի տևողությունը և Եվրոպայից ընդունել վարկի վերջնաբաժինը, որպեսզի կարողանա գոյատևել, քանի որ պարտքերի վճարման ժամկետը լրանում է հաջորդ ուրբաթ: Երեքշաբթի Բրյուսելում Եվրախմբի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Ցիպրասը նշել է, թե ինքը ջանում է աշխատել եվրոգագոտու պայմանավաորվածություների շուրջ, սակայն առանց զիջումների: Առճակատումը երկու կողմին էլ ստիպել է անհանդուրժողականություն դրսևորել: Հունաստանը անկոտրում ձևով հրաժարվում է շարունակել նույն հակաճգնաժամային ծրագրի իրականացումը, ինչր չի ընդունվում եվրոպացի գործընկերների կողմից:
Ֆինանսների նախարար Վարուֆակիսը նշում է, որ Եվրախմբի առաջարկներն իրեն են փոխանցվել Եվրախմբի ղեկավարի՝ Ջերոն Դիջսելբլոմի կողմից՝ հանդիպումից ընդամենը մի քանի րոպե առաջ: Մի շարք փոխդարձ մեղադրանքներ են հնչել Եվրախմբի անդամների և հունական կառավրության անդամների միջև: Արդյունքը ցույց է տալիս, որ Հունաստանը մենակ է մնացել այս բանակցություներում: Եվրոխումբը Հունաստանին ժամանակ է տվել մինչև ուրբաթ իրենցից խնդրել հակաճգնաժամային ծրարգրի ժամկետների երկարձգում, որն ավարտվում է փետրվարի 28-ին: Աթենքը պնդում է, որ եվրագոտու մյուս անդամները չեն կարող անտեսել այն փաստը, որ հույները իրենց ձայնն են տվել այն կառավարությանը, որը խոստացել է վերջ տալ տնտեսական կոշտ քաղաքականությունը (աղբյուրը՝euobserver.com):
Որոշ փորձագետների կարծիքով, Եվրախմբի կոշտ դիրքորոշումն Աթենքի նկատմամբ էլ ավելի է բորբոքում հույն հասարակությանը՝ ստիպելով ընտրություն կատարել հօգուտ եվրագոտին լքելու: Պետք է նշել, սակայն, որ այս սցենարն ամենաքիչն է ձեռնտու հենց եվրագոտուն: