ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը:
Հանդիպման ժամանակ արաբական կողմը հայտնել է, որ հետաքրքրված է Հայաստանում ներդրված շախմատի դասավանդման կրթական ծրագրով և մեծ ցանկություն ունի «Շախմատը դպրոցում» կրթական ծրագիրը ներդնել նաև ԱՄԷ-ում՝ այս հարցում ակնկալելով նաև հայկական կողմի մասնագիտական և խորհրդատվական աջակցությունը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել աշխատանքային ձևաչափով ՝մասնագետների և փորձագետների համար ապահովելով փորձի արդյունավետ փոխանակում: Որպես առաջին քայլ՝ ԱՄԷ Շախմատի ֆեդերացիայի նախագահն իր հետ կտանի «Շախմատ» առարկայի հայկական դասագրքերն ու մեթոդական ծրագրերը: