Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Դեբալցևոյում շրջափակման մեջ գտնվող զինվորականների մեծ մասը դուրս է բերվել այնտեղից: Այս մասին տեղեկացնում է ուկրաինական 112.UA լրատվականը:
Նախագահը զորքը դուրս հանելու գործողությունը համարել է հաջողված, քանի որ ուկրաինական զինվորները Դեբալցևոյից հեռացել են ռազմական տեխնիկայով: Նախագահը նշել է, որ առավոտյան ռազմական տեխնիկայով դուրս է բերվել զորքի 80 տոկոսը: «Մենք սպասվում ենք ևս երկու շարասյան»,-նշել է նախագահը: Սակայն ԴԺՀ խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պուրգինը РИА Новости-ին հայտնել է, որ շրջափակման մեջ շարունակում են մնալ զգալի թվով զինվորականներ: