Հետքա՞յլ. Պորոշենկոն ռազմական օգնություն է խնդրում Բայդենից

18:44     18 փետրվարի, 2015

Ուկրաինայի նախագահ՝ Պյորտ Պորոշենկոն հեռախոսազրույց է  ունեցել ԱՄՆ փոխնախագահ՝ Ջո Բայդենի հետ, որի ժամանակ Ուկրաինայի նախագահը շեշտել է  անհապաղ քայլեր ձեռնարկելու  անհրաժեշտության մասին, որոնք ուղղված կլինեն՝ դադարեցնելու Ուկրաինայի արևելքում հակամարտության ներկայիս շիկացումը, հայտնում է rosbalt.ru՝ հղում անելով Ուկրաինայի  նախագահի մամլո ծառայությանը:

Ուկրաինայի նախագահը միևնույն ժամանակ կոչ է արել ԱՄՆ փոխնախագահին կյանքի կոչել «ԱՄՆ կողմից հնչեցրած նախկին հայտարարությունները` Ուկրաինայի պաշտպանությունը ամրապնդելու նպատակով՝ երկրին  հավելյալ միջոցներ տրամադրելու մասին»:  

Բայդենը, իր հերթին, ևս մեկ անգամ ԱՄՆ աջակցությունն է հայտնել  Ուկրաինային:

Զրուցակիցները միակարծիք են եղել, որ  «անջատողական ուժերի» հարձակումների պատճառով Դոնբասում չի հաջողվում հրադադար պահպանել:

Տեղին է նաև հիշատակել, որ ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ին էր փոխանցել Ուկրաինային անհրաժեշտ զինտեխնիկայի ցանկը:   


© armedia.am